Հանրակրթական դպրոցներից այս տարի ոսկե մեդալի է արժանացել 76 շրջանավարտ
Հանրապետության դպրոցների 2007- 2008 ուսումնական տարվա շրջանավարտներից ոսկե մեդալի հավակնող աշակերտներից մեդալի է արժանացել 76 հոգի։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության միջնակարգ կրթության բաժնի պետ Իլյա Սարգսյանը, մեդալակիրներից 21-ը Երևանից է, 20-ը` Սյունիքից, 7-ը` Տավուշից, 6-ը` Կոտայքից, 5-ական` Շիրակից և Արագածոտնից, 4-ը` Գեղարքունիքից։ Լոռու մարզում մեդալակիրները 3-ն են, իսկ Արմավիրի և Արարատի հանրակրթական դպրոցների շրջանավարտներից մեդալի են արժանացել համապատասխանաբար 2 և 1 հոգի։
Մեդալի համար նրանք քննություն են հանձնել «Հայոց լեզու, գրականություն» և «Մաթեմատիկա» առարկաներից` ստանալով «գերազանց» գնահատականներ։ Նշենք, որ ՀՀ ԿԳ նախարարություն ոսկե մեդալի համար նախապես հայտ էր ներկայացրել 142 աշակերտ։










