Philips-ը լքում է համակարգչային մոնիտորների շուկան
Հոլանդական Philips ընկերությունը մտադիր է վաճառել մոնիտորներ թողարկող իր մասնաճյուղերից մեկը` IT Displays-ը, այս տեսակի ապրանքների աշխարհում ամենախոշոր արտադրողին` TPV Technology Limited-ին, հայտնում է AFP-ն:
Philips-ի ապրանքանիշի օգտագործման վերաբերյալ պայմանագիր արդեն ստորագրվել է: TPV-ն կկարողանա օգտագործել Philips ապրանքանիշը մոնիտորների վրա, իսկ ընկերությունը փոխարենը կստանա հասույթի մի մասը: 2007թ. IT Displays-ը վաճառել է 600 մլն եվրոյի մոնիտորներ:
Philips-ի պաշտոնական հայտարարության համաձայն` համաձայնագրի շնորհիվ ընկերությունը կկարողանա փոխել թվային էկրանների դիրքավորումը շուկայում։
Նշենք, որ Philips-ի մաքուր շահույթը 2008թ. առաջին եռամսյակում նվազել է 75 տոկոսով՝ մինչև 219 մլն եվրո:










