Մաթեմատիկայի լրացուցիչ քննությունից 20 միավոր չի գրանցվել
Հանրապետությունում հուլիսի 8-ին անցկացված «Մաթեմատիկայի» լրացուցիչ քննությունից 20 միավոր չի գրանցվել։
Ինչպես տեղեկացրեց ԳԹԿ մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանը, միջին միավորն այս քննությունից 11,4-ն է` նախորդ` հիմնական քննության 15-ի փոխարեն։ Անբավարար են ստացել քննություն հանձնող 275 դիմորդների 23,72 տոկոսը կամ 60 հոգի, 17,5- 19,75 միավոր ստացողներն ընդամենը 36-ն են։
Հուլիսի 4-ին «Հայոց լեզու, գրականություն» առարկայի լրացուցիչ քննությունից միջին միավոր է գրանցվել 12,1-ը` նախորդ միասնական քննության արդյունքում գրանցված 15-ի փոխարեն։ Այս քննությունից անբավարար էր ստացել 52 հոգի, իսկ 17,75-20 միավոր` 68 հոգի` 350 քննություն հանձնողների 20,8 տոկոսը։
«Ռուսաց լեզու» առարկայի լրացուցիչ քննության միջին միավորը 70 դիմորդների շրջանում 16,6-ն էր` նախորդ քննության 17,5-ի փոխարեն։ Դրական` 7,5 միավորի շեմը չեն հաղթահարել ընդամենը 2 հոգի, իսկ 17,75-20 միավոր է ստացել 37 դիմորդ։










