Գիտնականները Լուսնի վրա հայտնաբերել են ջրի առկայության հետքեր
Գիտնականներին պատմության մեջ առաջին անգամ հաջողվել է Լուսնի վրա հայտնաբերել ջրի առկայության հետքեր:
Տվյալ հայտագործությունը հնարավոր է դարձել մոտ 40 տարի առաջ ամերիկյան տիեզերագնացների կողմից Երկիր բերված լուսնային հողի բաղադրության մեջ գտնվող փոքրագույն ապակե գնդիկների հետազոտության շնորհիվ:
Մասնագետները, հիմնվելով ուսումնասիրության արդյունքների վրա, վստահեցնում են, որ Լուսնի վրա ջուր գոյություն է ունեցել Լուսնի գոյության առաջին իսկ պահից:










