Քննարկել են ԱՊՀ ընդհանուր գիտակրթական տարածքի զարգացման հարցը

15:02 • 12.07.08

Բիշքեկում աշնանը կանցկացվի ԱՊՀ երկրների գիտության և տեխնիկայի բնագավառի պետական կազմակերպությունների ղեկավարների խորհրդակցություն։

Ինչպես հաղորդում է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը, կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ գործադիր քարտուղար Վլադիմիր Գարկունը հայտնել է, որ խորհրդակցության նպատակն է քննարկել հիմնարար և կիրառական գիտության բնագավառում ակտիվ համագործակցության վերաբերյալ առաջարկություններ։

Վ. Գարկունը հիշեցրել է, որ անցած տարի ԱՊՀ երկրների ղեկավարների խորհուրդը որոշում էր ընդունել Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի խորհրդի դիմումի վերաբերյալ։ Դրանում վերջինս, ընդունելով, որ «ԱՊՀ երկրներից յուրաքանչյուրում կարող է ընդունվել եւ իրականացվել գիտակրթական հաստատությունների աշխատանքների ֆինանսավորման և գործառնությունների սեփական համակարգ, նշել էր ընդհանուր գիտակրթական տարածքի զարգացման խիստ անհրաժեշտությունը, որը կնպաստի հիմնարար եւ կիրառական գիտության զարգացման առավել հրատապ խնդիրների վրա ջանքերի կենտրոնացմանը»։

Կրթական, գիտական, տեղեկատվական և մշակութային ընդհանուր տարածքի հետագա զարգացումը, նրա խոսքով, Համագործակցության երկրների և դրանց ղեկավարների հումանիտար համագործակցության հիմնական խնդիրն է։ Իր հերթին` Ղրղզստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից-անդամ, փոխնախագահ Թուրադբեկ Օմորովը նշել է, որ անհրաժեշտ է ստեղծել ԱՊՀ-ում հիմնարար գիտության բնագավառում ոլորտային համագործակցության մարմին, որն ինչպես կհամակարգի և կորոշի պետությունների փոխգործակցությունների առաջնահերթությունները տվյալ ոլորտում, այնպես էլ` համատեղ ծրագրերի և նախագծերի ֆինանսավորման հարցեր։