Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարարին

15:42 • 12.07.08

Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանի հետ։ Այդ մասին հայտնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը։

Հանրապետության նախագահին ներկայացվել է դպրոցական միասնական քննությունների արդյունքները և բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունների նախապատրաստման ընթացքը։

Ամփոփելով ընդունելության քննությունների առաջին փուլը` երկրի ղեկավարը հանձնարարել է, որպեսզի նախարարությունը հետագայում ևս շարունակի ապահովել առաջին փուլում առկա կազմակերպչական պատրաստվածությունը և օբյեկտիվությունը։

Երկրի ղեկավարի հետ քննարկվել է նաև ավագ դպրոցների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների հետ կապված հիմնախնդիրը։