Կեչառիս եկեղեցու մոտակայքում շարունակվում են հնագույն բերդի պեղումները

12:14 • 14.07.08

Ծաղկաձորում գործում են 20-ից ավելի մեծ ու փոքր հյուրանոցներ, նույնքան էլ ներկայումս կառուցվում են։ Ինչպես նշել է Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանը, զբոսաշրջային յուրաքանչյուր սեզոնին 5-7 հազար զբոսաշրջիկ ընդունող քաղաքում բոլոր ենթակառուցվածքներն ապահովված են, կա շուրջօրյա ջրամատակարարում, էլեկտրամատակարարում։ Ամբողջովին վերակառուցվել և գործում են ճոպանուղու հինգ գծերը, լեռնադահուկորդների համար 6-7 սահադաշտին այս տարի ձմեռային զբոսաշրջանում կավելանա ևս մեկը։

Կեչառիս եկեղեցու մոտակայքում արդեն երեք տարի կատարվող հնագիտական ուսումնասիրությունների արդյունքում հնագույն բերդ է հայտնաբերվել, որն, ըստ նախնական թվագրության, միջնադարյան է (13-14-րդ դարեր)։ Բացվել են բերդի պարիսպները, պեղումներն իրականացնում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտը։ Տարածքը, ըստ Ծաղկաձորի քաղաքապետի, հնարավոր է վերածվի բացօթյա թանգարանի` կախված նրանից` կընձեռի այդ հնարավորությունը պեղվող կառույցը, թե ոչ։