Ոսկե մեդալներ շնորհվեցին հանրապետության միջնակարգ դպրոցները գերազանցությամբ ավարտած շրջանավարտներին
Երևանի պետական համալսարանում այսօր ոսկե մեդալներ շնորհվեցին հանրապետության միջնակարգ դպրոցները գերազանցությամբ ավարտած շրջանավարտներին։ Վերջիններիս շնորհավորական խոսք ասացին ՀՀ գիտության և կրթության նախարար Սպարտակ Սեյրանայը, փոխնախարար Արա Ավետիսյանն ու Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, որոնք մեդալները հանդձնեցին շրջանավարտներին։
«Այսօր իրավմամբ կարող եք ձեզ համարել մեր հասարակության, պետության ամենակարեւոր հարստության մի բաղկացուցիչ մասը, - ասաց նախարարը, - Մեր երկրի ամենակարեւոր հարստությունը տաղանդավոր երիտասարդն է։ Ես հույս ունեմ, որ տարիներ հետո ձեր մեդալների թիվը ձեր կյանքի եւ գործունեության այլ ոլորտներում ունեցած հաջողություններով պիտի բազմապատկվի»։
Արամ Սիմոնյանն իր ուրախությունը հայտնեց, որ նախորդի նման, այս տարի ևս ոսկե մեդալների հանձման արարողությունն անցկացվում է ԵՊՀ-ում։ Նրա խոսքով՝ այսօր շրջանավարտները վայելում են տասը տարվա եռակողմ աշխատանքի պտուղը՝ ուսուցչի, ծնողի և աշակերտի։
Ընդհանուր առմամբ, հանրապետությունում այս տարի ոսկե մեդալով դպրոցն ավարտեց 76 շրջանավարտ, որոնցից 21-ը Երևանից, 6-ական՝ Արագածոտնի և Տավուշի, 4-ը՝ Գեղարքունիքի, 2-ական՝ Վայոց Ձորի ու Արմավիրի, 19-ը՝ Սյունիքի, 5-ը՝ Շիրակի, 8-ը՝ Կոտայքի և 1-ը՝ Արարատի մարզերից։










