Աշնանը վաճառքի կհանվի iPhone-ի չինական կլոնը
Չինական Meizu ընկերությունը օգոստոսին կներկայացնի M8 հեռահամահաղորդակցիչը: Meizu M8-ը վաճառքի կհանվի աշնանը: Սարքի հիմական առանձնահատկությունն այն է, որ արտաքինից այն գրեթե ամբողջովին Apple iPhone-ի կրկնօրինակն է: Meizu-ի ներկայացուցիչներն ընդգծել են, որ, հնարավոր է, օգոստոսին ներկայացվելու է ոչ միայն հեռախոսը, այլ նաև վաճառքի կհանվի նրա բազային տարբերակը՝ 128 մեգաբայթ օպերատիվ հիշողությամբ: Վերջինիս գնի, ինչպես նաև ներդրված հիշողության ծավալի մասին ոչինչ չի հաղորդվում:
256 մեգաբայթ օպերատիվ հիշողություն և 8 գիգաբայթ ֆլեշ-հիշողություն ունեցող Meizu M8-ը կարժենա 320 դոլար: Հեռախոսը Չինաստանում վաճառքի կհանվի ընթացիկ տարվա հոկտեմբերին:










