Մարսի վրա հայտնաբերվել են ջրի հետքեր
Ամերիկյան գիտնականները գտել են նոր ապացույցներ այն բանին, որ Մարսի վրա նախկինում եղել է ջուր:
Ինչպես ենթադրում են Ջոն Հոփկինսի համալսարանի գիտնականները, Մարսի հարավային մասում մոտ 4 մլրդ տարի առաջ շատ ջուր է եղել. այս մասին վկայում են Կարմիր մոլորակի շուրջ պտտվող Mars Reconnaissance Orbiter սարքի օգնությամբ ստացված նոր տվյալները:
Մասնագետները ուսումնասիրել են Մարսի վրա քարերը, որոնք միլիարդավոր տարիներ առաջ ջուրը վերածել է, այսպես կոչված, ֆիլոսիլիկատների, կամ թերթիկավոր սիլիկատների: «Ֆիլոսիլիկատներում ատոմները դասավորված են շարքերով, և բոլոր ֆիլոսիլիկատներն իրենց բաղադրության մեջ պարունակում են ջուր կամ ջրային մնացորդներ», - նշել է հետազոտության ղեկավար Սքոտ Մարչին:










