Հնագետները հայերեն առաջին արձանագրությունն են գտել Արցախի տարածքում հայտնաբերված Տիգրանակերտ քաղաքում
Հնագետները հայերեն առաջին արձանագրությունն են գտել Արցախի տարածքում հայտնաբերված Տիգրանակերտ քաղաքում։ Այստեղ գտնվել է փոքրիկ սկավառակ, որին պատկերված է մորթե գլխարկով, մորուքով տղամարդու պատկեր։ Սկավառակի երկու կողմում էլ հայերեն տառերով արձանագրություններ կան։ Մասնագետների կարծիքով` գտածոն Արցախի տարածքում հայտնաբերված ամենահին հայերեն արձանագրությունն է։ Սկավառակը պատմագիտական փորձաքննությունների կենթարկվի` պարզելու` ինչ առնչություն ունի այն 5-7-րդ դարերի մի քանի հայտնի գործիչների հետ, որոնց անունը զետեղված է դրա վրա։ Գտածոն անգնահատելի է համարվում նրանով, որ առաջին հայերեն արձանագրությունն է Տիգրանակերտի տարածքում։ Բնագետների կարծիքով` դա պահպանվել է վաղ քրիստոնեական շրջանից։ Միջնադարյան բազիլիկայի և դամբարանադաշտի ուսումնասիրություններն, ըստ այդ հետազոտություններն իրականացնող արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանի, հիմք են տալիս ենթադրելու, որ այստեղից քաղաքակրթություն է տարածվել։
Այս տարվա պեղումների կարեւորագույն հաջողություններից է նաև Արցախի Միջնաբերդի ավելի քան 8 մետր տրամագծով շրջանաձև աշտարակի հայտնաբերումը։ Հարուստ ու հզոր քաղաքի` Տիգրանակերտի, օր-օրի ամբողջացող պատկերն ուրվագծում է նաև դրա ռազմավարական նշանակությունը, ինչը, Հ. Պետրոսյանի կարծիքով, առանձին ուսումնասիրության նյութ պետք է դառնա քաղաքագետների կողմից։










