Apple-ն առաջին խանութը բացեց Չինաստանում
Հուլիսի 19-ին Չինստանում բացվել է Apple-ի առաջին ֆիրմային խանութը։ Բացման պահին Apple Store խանութի մոտ 400 մարդուց բաղկացած հերթեր էին գոյացել, ովքեր արդեն հուլիսի 18–ից հավաքվում էին խանութի մոտ։
Apple Store խանութը գտնվում է Պեկինում։ 2009թ. Apple ընկերությունը մտադիր է ևս մեկ խանութ բացել Չինաստանի մայրաքաղաքում։ Ավելի ուշ Apple Store խանութ կբացվի Շանհայում, իսկ հետագայում նաև Չինաստանի այլ քաղաքներում։
Նշենք, որ չինական Apple Store-ում գներն ավելի բարձր են, քան ԱՄՆ–ում և Եվրոպայում։
Ուշագրավ է, որ խանութում ներկայացված չեն iPhone հեռախոսները, քանի որ Apple-ը և Չինաստանի խոշորագույն բջջային օպերատոր China Mobile-ը վերջնականապես չեն պայմանավորվել սմարթֆոնի վաճառքի վերաբերյալ։










