Հայտնաբերվել է տղամարդկանց ամենասարսափելի հիվանդության դեմ միջոց

13:52 • 22.07.08

Բրիտանացի գիտնականները սահմանել են, որ բրոկոլին կարող է հետ պահել տղամարդկանց շագանակագեղձի քաղցկեղից: Այս բույսը պարունակում է սուլֆորաֆին, որը առաջ է բերում հարյուրավոր գենետիկական փոփոխություններ` ակտիվացնելով նաև քաղցկեղի դեմ պայքարի համար «պատասխանատու» գեները, ինչպես նաև պարալիզացնում է չարորակ գործընթացների զարգացմանը նպաստող գեները:

Նշենք, որ չարորակ ուռուցքից մահացության դեպքերից շագանակագեղձի քաղցկեղը զբաղեցնում է երկրորդ տեղը թոքերի քաղցկեղից հետո։ Այս հիվանդությունն ամեն տարի հայտնաբերվում է 680 հազար տղամարդկանց մոտ ամբողջ աշխարհում, և 220 հազարի համար այն դառնում է մահվան դատավճիռ: