Չինացիները թողարկել են աշխարհի ամենաէժան նոութբուքը
Impulse ընկերությունը թողարկել է աշխարհի ամենաէժան նոութբուքը, հայտնում է Engadget-ը: Այն պարզապես անվանում են World's Cheapest Laptop (աշխարհի ամենաէժան լեփթոփ), իսկ կատալոգում այն գրանցված է NPX-9000 անվան տակ:
World's Cheapest Laptop-ի մեծածախ գինը կազմում է 130 դոլար: Պատվերներն ընդունվում են չինական Alibaba կայքում:
Լեբթոփում տեղադրված է MIPS պրոցեսոր, որն աշխատում է 400 մեգահերց տակտային հաճախականությամբ: Օպերատիվ հիշողության ծավալը 128 մեգաբայթ է: Նոութբուքի էկրանի տրամագիծը յոթ դյույմ է:
Նախկինում ամենաէժան նոութբուքն էր համարվում հոնկոնգյան Bestlink Alpha 400-ը: Նրա մանրածախ գինը կազմում է 250 դոլար, մեծածախը` 180 դոլար:










