Հայաստանը կներկայացվի Կաննում
«Հայաստանի ազգային կինոկենտրոն»–ի տնօրեն Գևորգ Գևորգյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 12-23-ը կմասնակցի Կաննի միջազգային կինոփառատոնի և կինոշուկայի աշխատանքներին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը՝ Կաննի ՄԿՓ-ի շրջանակներում «Սինեֆոնդասիոն» մրցութային ծրագրին կմասնակցի ռեժիսոր Ա. Չիլինգարյանի «Ցատկերթ» ֆիլմը:
Կաննի կինոշուկայում կներկայացվեն կինոկենտրոնի վերջին տարիների աշխատանքները ներկայացնող հետևյալ լիամետրաժ խաղարկային ֆիլմերը՝ «Խճճված զուգահեռներ» /ռեժ.` Հ. Գալստյան/, «Մի նայիր հայելուն» /ռեժ.` Ս. Բաբայան/, «Սպանված աղավնի» /ռեժ.` Հ. Քեշիշյան/, «Մաեստրո» /ռեժ.` Վ. Չալդրանյան/, «Ժաննան և ձայները» /նախագիծ, ռեժ.` Մ. Վաթինյան/, «Լուսապսակ» /նախագիծ, ռեժ.` Ա. Սուքիասյան/։
Կներկայացվեն նաև կարճամետրաժ խաղարկային և փաստագրական ֆիլմեր`
«Եթե չգամ, իմացիր, որ չկամ» /ռեժ.` Հ.Սաֆարյան/, «1362» /ռեժ.` Ա. Սարգսյան/
«Ցատկերթ» /ռեժ.` Ա. Չիլինգարյան/, «30 տարի և 3 օր» /ռեժ.` Վ. Գևորգյանց/
/ռեժ.` Վ. Գևորգյանց/ այլն։










