Ջիվան Գասպարյանն արժանացել է ԱՊՀ «Համագործակցության աստղեր»-ի մրցանակի
Հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանը դարձել է ԱՊՀ «Համագործակցության աստղեր» միջազգային մրցույթի դափնեկիր։ Այս մրցանակը շնորհվում է ազգային երաժշտական ժառանգության պահպանման և զարգացման, ինչպես նաև համաշխարհային երաժշտական մշակույթում ներդրում կատարելու համար։ Այս մասին հաղորդում է izvestia.ru-ն։
Հայտնի է, որ «Համագործակցության աստղեր» մրցույթի դափնեկիր են դարձել 12 ներկայացուցիչներ ԱՊՀ անդամ երկրներից՝ Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Տաջիկստանից, Ադրբեջանից, Ղազախստանից և Ղրղըզստանից։
Հավելենք, որ մրցանակը շնորհվում է երեք անվանակարգերում՝ գիտության և կրթության, մշակույթի և արվեստի ոլորտներում ձեռքբերումների, ինչպես նաև մարդասիրական գործունեության համար։
Նշենք, որ «Համագործակցության աստղեր» մրցանակաբաշխությունն անցկացվում է 2008թ.։ Այն ներառում է դրամական պարգև, դիպլոմ, մրցանակի դափնեկրի պատվավոր նշան և վկայական։ Երեք վերոնշյալ անվանակարգերում շնորհվում է երեքական մրցանակ, որոնցից յուրաքանչյուրի դրամական պարգևը կազմում է 2 մլն ռուբլի:










