Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կտարվի Մուղնու Ս. Գևորգ եկեղեցի
Ապրիլի 11-ին` Կրկնազատկի տոնին, արդեն իսկ ամրագրված ավանդույթի համաձայն Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրապահոցից դուրս կբերվի և Արագածոտնի թեմի Մուղնու Ս. Գևորգ եկեղեցի կտարվի Շուրիշկանի հրաշագործ Ս. Ավետարանը։
Ինչպես հայտնում են Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից, ուխտի Ս. Պատարագի ընթացքում հավատավոր ուխտավորները և շուրիշկանցիները հնարավորություն կունենան համբուրելու և օրհնություն ստանալու Ս. Ավետարանից։










