Այսօր մեկնարկում է Ազգային գրադարանային 9-րդ շաբաթը

11:44 • 12.04.10

Հայկական գրադարանային ասոցիացիան ապրիլի 12-19-ը կազմակերպում է «Ազգային գրադարանային շաբաթ» լայնածավալ միջոցառումը` «Հայացք գյուղի գրադարանին» կարգախոսով։ Արդեն ավանդույթ դարձած միջոցառումը տարեցտարի ընդլայնում է իր աշխարհագրությունը` ստանալով համահայկական բնույթ։

Ազգային գրադարանային շաբաթի նպատակն է`վերաիմաստավորել գրքի, գիտելիքի, գրադարանների դերը, պետական այրերի և հասարակության ուշադրությունը հրավիրել գրադարանային հիմնախնդիրներին։

Շաբաթի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ գիտության, մշակույթի, գրականության նշանավոր անձանց հետ։ Կկազմակերպվեն ցուցահանդեսներ, գրքերի շնորհանդեսներ, գրադարանային բազմաբնույթ միջոցառումներ։

Նշենք, որ միջոցառումները կմեկնարկեն ժամը 11։00-ին ՀՀ Ազգային գրադարանում, ինչպես նաև մասնագիտական, մարզային, քաղաքային և գյուղական գրադարաններում։ Շաբաթվա շրջանակում նախատեսվում են միջոցառումներ նվիրված Րաֆֆու ծննդյան 175-ամյակին և Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակին։