«Ազգային պատկերասրահ» երաժշտական փառատոնը մեկնարկում է ապրիլի 21–ին
Այս տարի «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 6–րդ փառատոնը կանցկացվի ապրիլի 21-ից մինչև հունիսի 2-ը։
Փառատոնի բացմանը հանդես կգա ՀՀ Պետական երիտասարդական նվագախումբը (գեղ. ղեկավար, գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան)։ Այդ օրը կհնչի Մոցարտի, Բոկերինիի և Ալ. Հարությունյանի երաժշտությունը։
Իրենց վարպետությունը կներկայացնեն մենակատարներ և երաժշտական խմբեր Սլովենիայից, Շվեդիայից, Ռուսաստանից և Հայաստանից։
Փառատոնի շրջանակում կնշվեն Էդգար Հովհաննիսյանի 80-ամյակը, Ղազարոս Սարյանի 90-ամյակը, Գագիկ Հովունցի 80 և Ալեքսանդր Հարությունյանի 90-ամյակները։










