Փուլիցերյան մրցանակ Օբամայի ծաղրանկարի համար

13:08 • 13.04.10

Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում հայտնի են դարձել լրագրության ոլորտում հայտնի Փուլիցերյան մրցանակի դափնեկիրների անունները։ Այս տարի հաղթող է ճանաչվել է Washington Post թերթը՝ արժանանալով բարձրագույն մրցանակների չորս անվանակարգերում՝ «միջազգային կյանք», «ակնարկ», «մեկնաբանություն» և «քննադատություն»:

New York Times օրաթերթն այս տարի արժանացել է միայն երկու մրցանակի՝ «ներքին խնդիրների լուսաբանում» և «բացատրական լրագրություն» անվանակարգերում։

Փուլիցերյան մրցանակի է արժանացել նաև Մարկ Ֆյերը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ծաղրանկարի համար։ Ծաղրանկարի թեման է քաղաքականությունը, որն իրականացնում է Սպիտակ տունը Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի նկատմամբ։

Ամենահեղինակավոր անվանակարգում՝ «Հասարակության ծառայելու համար» մրցանակ է ստացել Bristol Herald Courier շրջանային թերթը։ Մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը տեղի կունենա մայիսի 24-ին։