2008թ. ընտրություններին նախորդած և հաջորդած իրադարձությունները` Պասկևիչյանի ֆիլմում
Ապրիլի 16-ին, ժամը 19:30-ին Գեղագիտական դաստիարակության կենտրոնի փոքր թատրոնում (Աբովյան 11) կցուցադրվի «Ընտրություն» ֆիլմը, որը պատմում է 2008թ. նախագահական ընտրություններին նախորդած և հաջորդած իրադարձությունների, քաղաքացիական պայքարի մասին։
Ֆիլմը պատրաստվել է «Քաղբանտարկյալների կանայք» ծրագրի շրջանակում` ամերիկյան NED հիմնադրամի դրամաշնորհով։ Սցենարի հեղինակը գրող-հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանն է։










