Պուտինին առաջադրել են ռեփ մրցանակի
Ռուսաստանի ռեփ կատարողները վարչապետ Վլադիմիր Պուտինին առաջադրել են Russian Street Awards մրցանակի։ Մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա ապրիլի 21-ին։ Այս մասին հաղորդում է Корреспондент.net կայքը։
Նշենք, որ Պուտինը հավակնում է «Տարվա իրադարձություն» մրցանակին։ Նա այս պատվին արժանացել է Битва за Rеспект հեռուստածրագրին մասնակցելու համար։
Վլադիմիր Պուտինը հաղորդման ժամանակ ասել էր, որ ռեփն ունի սոցիալական բովանդակություն, խոսում է հասարակության, երիտասարդների խնդիրների մասին։ Պուտինը գրաֆիտին համարել էր արվեստ, իսկ բրեյք դանսը՝ առողջ ապրելակերպի քարոզում։










