Ուիթնի Հյուսթոնը խայտառակվել է. երկրպագուները պահանջում են վերադարձնել իրենց տոմսերի փողը

17:01 • 15.04.10

Ուիթնի Հյուսթոնի երկրպագուները հիասթափված են Բիրմինգհեմում և Նոթինգհեմում լեգենդար երգչուհու վերջին համերգներից։ 11 տարվա ընթացքում առաջին անգամ երգչուհին հանդես է եկել Մեծ Բրիտանիայում, իսկ երկրպագուները պահանջում են վերադարձնել «փչացած երեկոյի» համար ծախսած գումարները։ Այդ մասին հաղորդում է Gigwise-ը։
Երգչուհին, ըստ երկրպագուների, մաքուր չէր կատարում բարձր նոտաները, շունչը կտրվում էր։

«Իսկական խայտառակություն է դիվայի համար, ով կորցրել է ամբողջ հմայքը...Այս ամենը շատ տարբեր է նրա երիտասարդության կատարումներից»,- բողոքել են հանդիսատեսները։ Ոմանք նույնիսկ նշել են, որ դա իրենց կյանքի ամենավատ համերգն էր։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին ամերիկացի երգչուհին 6 տարվա լռությունից հետո վերադարձավ մեծ բեմ։ Նա անվճար համերգ է տվել Նյու Յորքի Կենտրոնական պուրակում, որտեղ կենդանի ձայնով կատարել է I Look To You նոր ձայնասկավառակի երգերը։