Մամուլի ազատությունը լուսանկարներում

10:37 • 16.04.10

Մամուլի ազատության համաշխարհային օրը՝ մայիսի 3-ը նշելու նպատակով Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ԵԱՀԿ Երևանի գրասենյակի և ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության հետ համատեղ կազմակերպում է ֆոտոցուցահանդես՝ «Մամուլի ազատություն, Տեղեկատվություն ստանալու իրավունք» խորագրով։

Յուրաքանչյուր ոք՝ լրագրող, լուսանկարիչ, քաղաքացի, ուսանող կարող է ներկայացնել լուսանկարներ այս ֆոտոցուցահանդեսի համար՝ անկախ դրանց ստեղծման ժամանակից։ Լուսանկարների հիմնական թեման մամուլի և տեղեկատվության ազատությունն է։

Ներկայացված լուսանկարներից ժյուրին կընտրի լավագույնները մայիսի 3-ին կայանալիք ցուցահանդեսին ցուցադրելու, ինչպես նաև մամուլի ազատության միջազգային օրվան նվիրված հատուկ ֆոտոկատալոգում տպագրելու նպատակով։
Նշենք, որ լուսանկարները ներկայացնելու վերջնաժամկետն ապրիլի 23-ն է։