Ցեղասպանությանը նվիրված միջոցառում Գաֆեսճյան արվեստի կենտրոնում
Ապրիլի 21-22-ին, ժամը 17-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի կունենա միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին։ Ինչպես Tert.am-ին տեղեկացրեց կենտրոնի հասարակայնության հետ կապերի և մենեջմենթի բաժնի ղեկավար Աննա Դիրեյը, միջոցառման շրջանակում դասախոսությամբ հանդես կգա Արշիլ Գորկու Էջմիածնի թանգարանի տնօրեն, արվեստագետ Շահեն Խաչատրյանը։
Ըստ Դիրեյի՝ բացի դասախոսությունից՝ Խաչատրյանը կընթերցի հատվածներ նկարչի նամակներից։ Միջոցառման երկրորդ մասում կցուցադրվի ռեժիսոր Կարեն Ադամյանի «Արշիլ Գորկի» կինոնկարը։










