Մոցարտի «Ռեքվիեմը»` Եղեռնի զոհերի հիշատակին
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ապրիլ 23-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կհնչի Մոցարտի «Ռեքվիեմ»–ը Հայաստանի պետական կամերային երգչախմբի /գեղարվեստական ղեկավար և խմբավար` Ռոբերտ Մլքեյան/ և «Հովեր» կամերային երգչախմբի /գեղարվեստական ղեկավար և խմբավար` Սոնա Հովհաննիսյան/ կատարմամբ։
Մեներգիչներ` Սյուզաննա Մելքոնյան /սոպրանո/, Նարինե Անանիկյան /մեձո սոպրանո/, Պերճ Քարազյան /տենոր/, Սուրեն Շահիջանյան /բաս (Ֆրանսիա)/, դիրիժոր` Էդուարդ Թոփչյան։










