Հայաստանի ու Սփյուռքի աշխարհահռչակ հայերը՝ «Հայաստան. դարերից դեպի հավերժություն» գրքում

18:31 • 19.12.11

Արտգործնախարարությունում այսօր տեղի է ունեցել «Հայաստան. դարերից դեպի հավերժություն» գրքի շնորհանդեսը: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, գիրքը հրատարկվել էր Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանության կողմից:
Գիրքը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանին: Այն պարունակում է ինչպես ընդհանուր տեղեկություններ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի մասին, այնպես էլ մանրամասն անդրադառնում է հայոց պետականության և ժողովրդի պատմությանը:

Ավելի քան 100 էջանոց պատկերազարդ գրքում ներկայացված են հայկական մշակույթն ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, նկարչությունն ու ճարտարապետությունը:

Գրքում անդրադարձ է կատարվում նաև անցյալի և ներկայի, Հայաստանի և Սփյուռքի աշխարհահռչակ հայերին: