Forbes-ն ընտրել է ամենահեռանկարային երաժիշտներին (լուսանկարներ)

17:42 • 20.12.11

Forbes ամսագիրը հրապարակել է մինչև 30 տարեկան 30 ամենահաջողակ ու հեռանկարային երաժիշտների ցանկը: Ընթերցողների ու փորձագետների կողմից կազմված վարկանշային աղյուսակը գլխավորում է 19-ամյա ռեփեր Մաք Միլլերը:


Ինչպես նշել է ամսագիրը, երիտասարդը, որը հայտնի է դարձել հիմնականում սոցցանցերի շնորհիվ, յուրաքանչյուր համերգի դիմաց ստանում է 40 հազար դոլար:

Ցանկում են հայտնվել 23-ամյա բրիտանացի երգչուհի Ադելը, որը ձայնագրել է 2011թվականի ամենավաճառվող ալբոմը, 17-ամյա կանադացի փոփ-երաժիշտ Ջասթին Բիբերը, ռեփեր Դրեյկը (25), Kings of Leon-ից Էնթոնի Կալեբ Ֆոլովիլը (29), Bon Iver խմբի մենեջեր Կայլ Ֆրենետը (24), Լեդի Գագան (25), Songkick կայքի հիմնադիր Յան Հոգարթը(29), CrowdSurge ընկերության հիմնադիր Մեթ Ջոնսը (25), երգիչներ Wiz Khalifa-ն(24), Բրունո Մարսը (26), Նիկի Մինաժը (29),Մարկուս Մամֆորդը (24), Քեթի Փերին (27), FanBridge ընկերության հիմնադիր Սփենսեր Ռիչարդսոնը (27), Րիհաննան (23), Lady Antebellum խմբից Հիլարի Սքոթը (25), պրոդյուսեր Նոյ Շեբիբը (28), BandPage հիմնադիր Ջեյմս Սայդերը (27), «Գրեմմի»-ի թեկնածու Skrillex-ը (23), «Գրեմմի»ի մրցանակակիր Էսպերանզա Սպոլդինգը (27), Թեյլոր Սվիֆտը (22), Քոնրադ Տաոն (17), Grooveshark-ի հիմնադիրներ Սեմ Տարանտինոն (25) և Ջոշ Գրինբերգը (24), Chester French դուետից Դի Էյ Ուոլլոշը (26), Լիլ Ուեյնը (28), Florence + The Machine –ի վոկալիստ Ֆլորենս Ուելչը (25), Next Big Sound-ի հիմնադիր Ալեք Վայթը (25) և տուր-մենեջեր Սառա Վինտերը(27):

Forbes-ն իր գործունեության ընթացքում առաջին անգամ է նման աղյուսակ կազմում: Ամսագիրը որոշել է ընտրել նաև այլ ոլորտների ամենահաջողակ ու հեռանկարային երիտասարդներին: