Ներկայացվեց «Դորիանս» ռոք խմբի առաջին ձայնասկավառակը
«Դորիանս» ռոք խմբի «Fly» առաջին ձայնասկավառակն արդեն վաճառվում է: Ձայնասկավառակի շնորհադեսն այսօր կայացավ երկու փուլով. նախ լրագրողներին ներկայացվեցin ձայնասկավառակի մասին պատմող աշխատանքները, ապա` արդեն ակումբի դահլիճում տեղի ունեցավ խմբի մենահամերգը:
«Ձայնասկավառակում տեղ են գտել 10 հեղինակային երգեր: Նրանցից բոլորն էլ` բացառությամբ «Ես կուլամ» երգի, անգլերեն լեզվով են: Հիմնական երգերի երաժշտությունները գրել է խմբի սոլո երգիչ Գոռ Սուջյանը, խոսքերի հեղինակը Վարդան Զադոյանն է, ինչպես նաև մեկ երգ գրվել է խմբի կողմից, մեկի խոսքերն էլ Արմեն Մարտիրոսյանն է հեղիանակել»,-հանդիպմանն ասաց խմբի պրոդյուսեր Վահագն Գևորգյանը: Իսկ Գոռ Սուջյանը հավաստիացրեց, որ ինքը սիրված երգ չունի։ «Չես կարա ասես տասը մատերից որն ես շատ սիրում»,- ասաց նա: Ձայնասկավառակի ձայնագրման աշխատանքներն, ըստ նրա, տևել են 1,5 տարի:
«Ինչո՞ւ է ձայնասկավառակը կրում հենց «Fly», այսինքն` Թռիչք անունը» հարցին, Գոռ Սուջյանը պարզաբանեց. «Որովհետև այս երգը հաջողություն ունի»: Խմբի պրոդյուսեր Վահագն Գևորգյանը չժխտեց այն մտադրությունը, որ երգերը անգլերեն լեզվով են, որովհետև միտում կա դրսի դրսի շուկա դուրս գալ, իսկ այստեղ արդեն, ըստ նրա, հաջողություններ արդեն կան։ «Այս ձայնասկավառակը նաև սպասվում էր դրսում, ռոք ասպարեզի պրոֆեսիոնալները ճանաչում են խմբին»,- ասաց նա և նշեց, որ դրսում պայմանավորվածություններ կան, որոնք ընթացքի մեջ են, ուստի ստույգ ոչինչ չի կարող ասել:
Պրոդյուսերն առանց ավելորդ համեստության նշեց, որ հայաստանյան շուկայում 90տոկոսով ինչ կարելի է, արվել է: «Այս երեք տարիների այն աշխատանքը, որ կատարվել է, շատ մեծ էր: Չէր կարելի նույնիսկ ենթադրել, որ ռոք խումբ կարող էր նման մեծ լսարան ունենալ»,- ասաց նա:
Նա խոստացավ, որ անպայման կլինի մենահամերգ, իսկ դրա համար լուրջ աշխատանք է կատարվում:










