Միքելանջելոյի գործերը հասանելի են iPad-ով
Վատիկանի գրադարանում պահվող Միքելանջելոյի նկարների, նամակների ու բանաստեղծությունների հավաքածուն հասանելի է դարձել iPad-ի համար:
Ինչպես հաղորդում է ANSA գործակալությունը, հանրահայտ իտալացու` 1534-1563 թվականներին արված գործերը կարելի է դիտել գրադարանի, National Geographic հեռուստաալիքի և իտալական Froggy մարքեթինգային ընկերության թողարկած նոր հավելվածի շնորհիվ: Դրա միջոցով կարելի է դիտել բոլոր փաստաթղթերը, նաև ընթերցել ձեռագրերի մեկնաբանությունները:
Միքելանջելոն նկարազարդել է Հռոմի Սբ. Պետրոսի տաճարի Սիքստինյան մատուռը: Նա հեղինակ է բազմաթիվ քանդակների: Հանրահայտ իտալացին մահացել է 1564 թվականի փետրվարի 18-ին: Մահից առաջ նա թելադրել է իր կտակն իրեն բնորոշ քչախոսությամբ.«Հանձնում եմ հոգիս Աստծուն, մարմինս` հողին, ունեցվածքս` բարեկամներիս»:










