Ռոբերտ դե Նիրոն վեցերորդ անգամ հայր է դարձել
Հոլիվուդյան աստղ Ռոբերտ դե Նիրոն Սուրբծննդյան ամենալավ նվերն է ստացել` նա վեցերորդ անգամ հայր է դարձել: Աղջնակին, որին անվանակոչել են Հելեն Գրեյս, լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը:
Դերասանի և նրա կնոջ` Գրեյս Յայթաուերի նորածին դուստրը, կրկնակի անունից բացի, ստացել է նաև կրկնակի ազգանուն` Հայթաուեր դե Նիրո: Սա արդեն զույգի երկրորդ երեխան է: Նրանց առաջնեկը` Էլիոթը, լույս աշխարհ է եկել 1998 թվականին:
Դե Նիրոն, Հելենից և Էլիոթից բացի, ունի ևս 4 երեխա. Դայան Էբոթի հետ առաջին ամուսնությունից` որդի և որդեգրած դուստր, իսկ մոդել Տուկի Սմիթի հետ կապից` երկվորյակ որդիներ:










