Արաբական դասագրքերը երեխաներին սովորեցնում են, թե ինչպես պետք է գողերի ձեռքերը կտրել

18:02 • 24.12.11

Միջազգային խոշոր սկանդալ է ծագել այն բանից հետո, երբ Վաշինգտոնի Պարսից ծոցի երկրների ինստիտուտի կողմից թարգմանվել է Սաուդյան Արաբիայի կրթուրյան նախարարության կողմից տպագրված դասագիրքը:

Դասագրքում երեխաներին բացատրվում է, թե համաձայն շարիաթի օրենքների ինչպես պետք է ճիշտ անդամահատել գողի ձեռքերը կամ ոտքերը:

Դասագրքի հեղինակները նաև երեխաներին սովորեցնում են, որ անհրաժեշտ է վերացնել հրեաներին և համասեռամոլներին:

Կանայք դասագրքում նկարագրված են որպես թույլ և անպատասխանատու արարածներ:

Ինստիտուտի տնօրեն Ալի էլ-Ահմեդը ասել է` «Սկզբից դուք ավելի քան 6 միլիոն երեխաների նման բաներ եք սովորեցնում: Նրանց կյանքի կարևորագույն տարիներին ուղեղները այդ բաներով եք լցնում, իսկ հետո զարմանում եք, թե որտեղից են այդքան շատ սաուդյան ինքնասպան ահաբեկիչներ իհայտ գալիս»:

MIGnews-ը հաղորդում է, որ Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպանատունը չի ցանկացել դասագրքի վերաբերյալ մեկնաբանություններ տալ: