Շվարցենեգերի կինը փոշմանել է
Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի կինը` Մարիա Շրայվերը, ով այս տարվա հուլիսին հայտարարել էր ամուսնուց բաժանվելու մասին, չի բացառել ամուսնալուծության գործընթացը կանգնեցնելու հնարավորությունը:
Ինչպես հաղորդում է TMZ պորտալը, վարկածներից մեկի համաձայն` ամուսնալուծությունը դեմ է Շրայվերի կրոնական համոզմունքներին: Ինքը` Շվարցենեգերը, նույնպես դեմ չէ ամուսնությունը փրկելուն: Նա փորձում է կնոջ սիրտը շահել` նվերների օգնությամբ:
People ամսագրի համաձայն` դերասանը Սուրբ Ծննդյան տոնն անցկացրել է ընտանիքի հետ միասին, և «նրանք անցկացրել են լավ ժամանակ»:
Առնոլդ Շվարցենեգերը ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի զարմուհի Մարիա Շրայվերի հետ ամուսնացել է 1986 թվականին: Նրանք ունեն չորս երեխա: Զույգի ամուսնալուծության պատճառ էր դարձել դերասանի` արտամուսնական կապից ծնված երեխան:










