Ջիմ Քերին ընկերոջից խլել է նրա ռուս ընկերուհուն
Հոլիվուդի կատակերգակ դերասան Ջիմ Քերին սիրային հարաբերությունների մեջ է ռուս ուսանողուհի Անաստասիա Վիտկինայի հետ: Ինչպես գրում է New York Post թերթը, շիկահերին, ում ամերիկյան մամուլն անվանում էր «գաղտնի անծանոթուհի», Քերին խլել է իր ընկերոջից` Դևիդ Շունմեյքերից:
Թերթը` վկայակոչելով անհայտ աղբյուրներ, նշում է, որ Վիտկինան ուսանողուհի է և բնակվում է Նյու Յորքում, սակայն նրա տարիքի մասին չի հաղորդվում:
Հրատարակության համաձայն`Քերին ու Վիտկինան սկսել են հանդիպել անցյալ տարվանից, երբ հինգ տարվա ընկերությունից հետո 49-ամյա դերասանը բաժանվեց Playboy ամսագրի ֆոտոմոդել Ջենի Մաքարթիից:
Ինչպես հայտնում է թերթը, ռուս ուսանողուհին այժմ ստիպված է շատ ժամանակ տրամադրել Նյու Յորքից Լոս Անջելես և հակառակ ուղղությամբ չվերթներին` ընկերոջը տեսնելու համար:
Ներկայիս հարաբերությունները, սակայն, չեն խանգարում կատակերգակ դերասանին սեր խոստովանել նաև իգական սեռի այլ ներկայացուցիչների. դերասանն իր պաշտոնական կայքէջում սիրո խոստովանություն է արել հոլիվուդյան 23-ամյա դերասանուհի Էմմա Սթոունին:











