Այսօր Մհեր Մկրտչյանի մահվան տարելիցի օրն է

16:54 • 29.12.11

Դեկտեմբերի 29-ը հայ մեծանուն դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի մահվան 18-րդ տարելիցի օրն է: Կինոյի և թատրոնի անվանի գործիչ Մհեր Մկրտչյանը մահացել է 63 տարեկան հասակում` 1993 թվականին և թաղվել Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում:

Հայաստանի ԽՍՀ ժողովրդական արտիստ Ֆրունզե Մկրտչյանը ծնվել է 1930 թվականի հուլիսի 4-ին Լենինականում, այժմ արդեն` Գյումրի: 1947 թվականից աշխատել է Լենինականի Մռավյանի անվան թատրոնում,1956թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: Նույն թվականից դարձել է Երևանի Գ.Սունդուկյանի անվ. ակադեմիական թատրոնի դերասան:

1975թ. Ֆրունզիկ Մկրտչյանը Հայաստանի ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր է դարձել «Եռանկյունի» ֆիլմում մասնակցության համար, 1978թ. ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր` «Միմինո» ֆիլմում մասնակցության համար, նույն տարում Համամիութենական կինոփառատոնի «Առաջին մրցանակ լավագույն դերասանական աշխատանքի համար» անվանակարգի հաղթող է ճանաչվել: