Հայտնի է «Օսկարի» 84-րդ մրցանակաբաշխության պաշտոնական պաստառը
Երեկ երեկոյան հանրությանն է ներկայացվել «Օսկարի» 84-րդ մրցանակաբաշխության պաշտոնական պաստառը` տեղեկացնում է The Telegraph-ը:
Պաստառի ձևավորման ընթացքում ընտրվել են 1939-2000թթ. նկարահանված 8 ֆիլմի լուսանկարներ: Մասնավորապես` «Քամուց քշվածները» 1939թ., «Կապաբլանկա» 1942թ., «Հսկա» 1956թ., «Երաժշտության ձայները» 1965թ., «Կնքահայրը» 1972թ., «Վարորդ միս Դեյզի» 1989թ., «Ֆորեսթ Գամփ» 1994թ. և «Գլադիատոր» 2000թ.:
Հավելենք, որ բոլոր ֆիլմերն էլ արժանացել են այս պատվավոր մրցանակին: «Օսկարի» 2012թ. մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 24-ին: Հավակնորդների վերջնական ցուցակը կհայտարարվի հունվարի 24-ին:










