Ռուսական բանկը նպաստում է մշակույթի զարգացմանը
ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ, ռուսական խոշորագույն բանկերից մեկը` Внешэкономбанк-ը 2,5 մլրդ ռուբլու աջակցություն է ցուցաբերել ռուս հայտնի կինոպրոդյուսեր Սերգեյ Սելյանովի եւ կինոռեժիսոր Ֆեոդոր Բոնդարչուկի նոր Кино Сити նախագծին` տեղեկացնում է KINOTE կինոհանդեսը:
Այս նոր նախագիծը միտված է նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ, զարգացնել Ռուսաստանի, մասնավորապես՝ մարզային մշակույթը, լուծել կինոթատրոնների քանակի սակավության խնդիրը եւ այլն։
Ծրագրի շրջանակներում, տարբեր քաղաքներում կկառուցվեն 15 կինոթատրոններ։
«Խոսքը վերաբերում է սոցիալապես անապահով մարզերին, որտեղից բնակիչները հաճախ լքում են իրենց բնակավայրերը՝ դառնալով գաղթականներ֊։ Դրանից նախեւառաջ տուժում է երկրի տնտեսությունը»,- ասել է Внешэкономбанк-ի տնօրենը, հավելելով, որ լավ կլիներ, եթե մյուս բանկերն էլ հետեւեին իրենց օրինակին։
Տեղեկացնենք, որ մի շարք այլ օտարերկրյա բանկեր իրենց երկրների մշակութային կյանքը զարգացնելու նպատակով նույնպես դիմում են նմանատիպ քայլերի։










