Բասկովը հայտարարել է իր և Վոլոչկովայի ամուսնության օրվա մասին
Ռուս երգիչ Նիկոլահ Բասկովը արդեն նշանակել է իր հարսանիքի օրը` բալետի պարուհի Անաստասիյա Վոլոչկովայի հետ:
Նման անսպասելի հայտարարություն նա արել է երգիչ Դիմա Բիլանի ծննդյան տարեդարձին` գրում է "Комсомольская правда"-ն:
Տենորն ու բալետի պարուհին այդ երեկո իսկապես իրենց պահել են սիրահար զույգերի նման: Նրանք այնքան նուրբ են իրար գրկել և կրքոտ համբուրվել, որ հյուրերից շատերը, ովքեր չեն էլ կասկածել Բասկովի և Վոլոչկովայի հարաբերությունների մասին, ուղղակի շոկ են ապրել:
Բանկետից հետո հայտնի է դարձել, որ Բասկովը, Բիլանի ծննդյան օրվա նոխօրեին, հասցրել է զանգահարել իր գործընկերներին ու հարսանիքի հրավիրել: Նրանք որոշել են ամուսնանալ մարտի 4-ին:
Ի դեպ, հենց այդ օրն է լինելու Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրությունները:
Գործընկերների խոսքերով` Բասկովը լուրջ է խոսել: Բայց իրականություն է դա, թե ամանորի կատակ, ոչ ոք այդպես էլ չի հասկացել:
Ինքը` երգիչը, դեռեւս խուսփում է մեկնաբանություններից: Իսկ ահա Վոլոչկովան համաձայնվել է պարզաբանել. «Այո, Նիկոլայն ինձ ամուսնության առաջարկություն է արել, և մենք որոշել ենք, որ եթե հարսանիք պետք է անենք, ապա միայն մարտի 4-ին` նախագահական ընտրությունների օրը»,- նշել է սկանդալային պարուհին:










