Մերիել Սթրիփը` «Ոսկե արջի» մրցանակակիր
Ամերիկացի դերասանուհի Մերիել Սթրիփն արժանացել է Բեռլինի կինոփառատոնի պատվավոր «Ոսկե արջ» մրցանակին:
Ինչպես տեղեկացնում է Agence France-Presse-ը, դերասանուհին այդ մրցանակին արժանացել է իր բազմամյա կարիերայում ունեցած ձեռքբերումների համար: Մրցանակը կհանձնվի 2012 թ. փառատոնի ժամանակ, որը կմեկնարկի փետրվարի 9-ին:
«Մերիլ Սթրիփը փայլուն և բազմաժանր դերասանուհի է, ով հեշտությամբ կարող է խաղալ և դրամատիկ ֆիլմերում, և կատակերգություններում»,- ասել է փառատոնի տնօրեն Դիտեր Կոսլիկը:
Դերասանուհին վերջերս մարմնավորեց Մարգարեթ Թետչերի կերպարը`«Երկաթե լեդի» ֆիլմում:
2003 թ. նա արժանացել է «Արծաթե արջ» մրցանակին: Նա արժանացել է նաև երկու Օսկարի:










