Օշականում կվերանորոգվի ռուս ռազմիկներին նվիրված առաջին հուշակոթողը
«Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամն սկսել է 1827թ. Օշականի մարտում զոհված ռուս ռազմիկներին նվիրված հուշակոթողի լիակատար վերականգնման նախապատրաստումը:
Ըստ հիմնադրամի տարածած հաղորդագրության՝ ծրագրի իրականացման նպատակով հիմնադրամի ղեկավարությունը և Հայաստանի մշակույթի նախարարությունն ստորագրել են կողմերի պարտականություններն ամրագրող հուշագիր:
Նախարարությունը կպատրաստի և կհաստատի վերականգնման աշխատանքների նախագիծը, կանցկացնի փորձաքննություն ՀՀ օրենսդրության համապատասխան, ինչպես նաև կմշակի շինարարական ընկերության ընտրության մրցույթի փաստաթղթերի փաթեթը:
Հիմնադրամը պարտավորվում է ֆինանասավորել ծրագրի իրագործումը և անցկացնել մրցույթներ, որոնց հաղթողներին կհանձնարարվեն վերականգնողական-շինարարական աշխատանքները, տեխնիկական և հեղինակային վերահսկողության իրականացումը:
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Արմեն Դավթյանն ասել է, որ հուսշակոթողի վերականգնումը հիմնադրամը նվիրում է Օշականի ճակատամարտի 185 ամյակին։










