Այսօր լեգենդար Beatles խմբի համաշխարհային օրն է

18:03 • 16.01.12

1957թ. հունվարի 16-ին Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում բացվեց Cavern ակումբը, որտեղ առաջին անգամ հանդես եկավ The Beatles աշխարհահռչակ խումբը: Հետագայում Յունեսկոյի որոշմամբ` այս օրը համարվեց The Beatles-ի համաշխարհային օր:

Ասում են, թե խմբի անվանման գաղափարը եկել է Ջոն Լենոնի երազում: Ժամանակին Լենոնը պատմել է. «երազումս բոցավառվող թխվածքի վրա տեսա մի մարդու, ով ինձ ասաց` թող Beatles լինի»: Բառը թարգմանաբար նշանակում է բզեզ, սկայն Լենոնը միտումնավոր փոխել է «e» տառը «a»-ով, արդյունքում ստացվել է նոր բառ:

1962թ. լույս տեսավ լեգենդար խմբի Love Me Do երգը իսկ 1963թ. թողարկվեց առաջին Please Please Me ալբոմը:
Մի շարք ամսագրերի անցկացրած հարցումների համաձայան` The Beatles-ը համարվում է աշխարհի ամենահեղինակավոր ու հաջողակ ռոք խումբը: 2004թ. Rolling Stone ամսագրի կողմից կազմվել է բոլոր ժամանակնարի ու ազգերի աշխարհի 500 լավագույն երգերի ցուցակը, որտեղ 23 երգ պատկանում է The Beatles-ին:

1970թ. թողարկվեց խմբի վերջին Let It Be ալբոմը: 1980թ. դետեմբերի 8-ին իր երկրպագուի կողմից սպանվեց խմբի առաջատար Ջոն Լենոնը, իսկ 2001թ. նոյեմբերի 29-ին մահացավ Ջորջ Հարիսոնը: Խմբի մյուս երկու անդամները` Փոլ Մաքարթնին ու Ռինգո Սթարը մինչ օրս շարունակում են իրենց ստեղծագործական գործունեությունը: