Երգչուհի Ադելը` «կարաոկեի թագուհի»

13:48 • 17.01.12

Բրիտանուհի փոփ երգչուհի Ադելը ճանաչվել է կարաոկեի սիրահարների ամենահայտնի կատարողը:

The Press Association-ի հաղորդմամբ` երգչուհու երգերը նախընտրում է լսել Lucky Voice օնլայն կարաոկե կայքի յուրաքանչյուր չորրորդ այցելու:

Ադելի երգերից ամենահայտնին «Someone Like You» երգն է, որը նախընտրում են կատարել օգտատերերի 14 տոկոսը: Երկրորդ տեղում է գտնվում «Make You Feel My Love» երգը, այն պատվիրում է օգտատերերի 10 տոկոսը: Երրորդ տեղն է զբաղեցրել Դեվիդ Բոուի « Heroes» երգը: Հնգյակը եզրափակում են One Direction-ի « What Makes You Beautiful» կատարումը և Ջեսի Ջեյի «Price Tag»-ը:

Հավելենք, որ Ադելի երկրորդ ալբոմը, որում ձայնագրված էր նաև «Someone Like You» երգը դարձավ է 2011 թ. աշխարհում ամենաշատ վաճառվածը:

Ադելի երգերն  այնքան հայտնի են, որ երաժշտական խանութներում արդեն արգելվում է դրանք նվագել: