Հայտնի են բրիտանական կինոակադեմիայի մրցանակների թեկնածուների անունները

13:30 • 17.01.12

Բրիտանական կինոյի և հեռուստատեսության ակադեմիան` BAFTA-ն հրապարակել է այս տարվա մրցանակաբաշխության անվանակարգերում ընդգրկված մասնակիցների ցուցակը: Այս մասին գրում է lenta.ru-ն:

Այս անգամ Ակադեմիայի ֆավորիտը «Արտիստը» ֆիլմն է, որն ընդգրկված է միանգամից 12 անվանակարգում, այդ թվում «լավագույն ֆիլմ» և «լավագույն ռեժիսոր»: Թեկնածուների ցանկում ընդգրկված են նաև ֆիլմի գլխավոր հերոսները`Ժան Դյուժարդենը և Բերենիս Բեժոնը: Եվս 11 մրցանակի համար կպայքարի նաև « Tinker Tailor Soldier Spy» ֆիլմը:

Իսկ Մերիլ Սթրիփը, որպես լավագույն դերասանուհի, կարող է պարգև ստանալ «Երկաթե լեդի» ֆիլմում ունեցած դերակատարման համար: Թեկնածուների թվում է նաև Ջորջ Քլունին: