Ժան Լյուկ Գոդարի վերջին՝ «Սոցիալիզմ» ֆիլմը նկարահանվել է Costa Concordia զբոսանավի վրա (տեսանյութ)

16:42 • 17.01.12

Հունվարի 14-ին վթարի ենթարկված Costa Concordia զբոսանավը, ինչի արդյունքում կան մարդկային զոհեր, պարզվում է, որ աշխարհահռչակ կինոռեժիսոր Ժան Լյուկ Գոդարի վերջին՝ «Սոցիալիզմ» ֆիլմի նկարահանման հիմնական  վայրերից մեկն է եղել՝ տեղեկացնում է The Guardian-ը։

Ֆիլմի, որի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2010թ. Կաննի միջազգային կինոփառատոնի ժամանակ, առաջին մի քանի տեսարանները նկարահանվել են նավի էքստերիերային մասում։

Լրատվամիջոցը հավելում է, որ Costa Concordia-ի խորտակումն ասես զուգադիպություն լինի, քանի որ նույն` 14 ամսաթվին խորտակվել է մեկ այլ լեգենդար՝ Տիտանիկ նավը։