Հայտնաբերվել է Մայքլ Ջեքսոնի չթողարկված ալբոմը
Սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել բրիտանացի հեռուստահաղորդավար, Ջեքսոնների ընտանիքի բարեկամ Դեյվիդ Գեսթը բարեկամը` ասելով է, որ իր տրամադրության տակ է Մայքլ Ջեքսոնի չթողարկված ալբոմը:
Դրանում, ըստ Գեսթի, ներառված է 10 երգ` շոտլանդացի դասական Ռոբերտ Բըրնսի բանաստեղծությունների հիման վրա: Ձայնագրությունը կատարվել է 1980-ականներին:
Երգերը նախատեսվել էին մի մյուզիքլի համար, որի ռեժիսորը պետք է դառնար Հոլիվուդի դասական Ջին Քելլին, որի մահը 1996-ին նախագծի դադարեցման պատճառ դարձավ: Այնուհանդերձ, Մայքլը 2008-ին հայտարարել էր, որ պատրաստվում է նորից անդրադառնալ այդ մյուզիքլին:
Հեռուստահաղորդավարը հայտնել է, սակայն, որ պատրաստվում է գտնված ալբոմը փոխանցել հենց Բըրնսի թանգարանին, որի հետ բանակցություններ են սկսվել: Թանգարանը հետագայում բարեգործական նպատակներով կտնօրինի երգերի տարածումը:
Թանգարանի տնօրենն ասել է, թե դա թույլ կտա նաև Բըրնսի պոեզիայով հետաքրքրել նոր զանգվածների: Լրացուցիչ հայտնվում է, որ Բըրնսը Ջեքսոնի սիրելի պոետն է եղել:










