Արդյո՞ք Սիրուշոն կներկայացնի Հայաստանը Բաքվում կայանալիք եվրատեսիլում
Բլոգեր Արգամ Ուստյանը Սիրուշոյի ֆան-ակումբի կայքին տված հարցազրույցում ասել է. «Անշուշտ ողջունում եմ եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության որոշումը: Պետք է այսօր աշխարհին ապացուցել, որ մեզ, հայերիս համար միևնույնն է, թե որտեղ ենք ելույթ ունենում` Թուրքիայում, Լեհաստանում, Ուզբեկստանում, թե Ադրբեջանում, կարևորը տվյալ ներկայացուցչի գեղեցիկ շոուն և պրեֆեսիոնալ կատարումն է:
Ինչ խոսք պատասխանատվությունը այս դեպքում ավելի է մեծանում: Ցավոք սրտի այսօր Հայաստանը քիչ արտիստներ ունի, ովքեր կարող են արժանապատվորեն ներկայացնել մեր երկիրը այդ հեղինակավոր երգի մրցույթում, բայց կան նաև այնպիսիները, ովքեր կարող են արժանագույնս դա անել... Օրինակ` Մհերը, Սոնա Շահգելդյանը, և իհարկե չեմ վախենա այդ բառը ասելուց` Հայաստանի ամենապրոֆեսսիոնալ երգչուհին Սիրուշոն:
Կոնկրետ իմ դեպքում ցանկությունը մեծ է 2012-ին նրան տեսնել Բաքվի եվրատեսիլյան բեմում, քանի որ Մանկական եվրատեսիլի ժամանակ նա ևս մեկ անգամ ապացուցեց, որ ինքը կարող է իր շոույով ուղղակի պայթեցնել Բաքվի եվրատեսիլյան բեմն ու շրջակա տարածքը ...
Հուսամ նա ի կատար կածի շատերի ցանկությունն ու երազանքը... Ամեն դեպքում ով էլ ներկայացնի Հայաստանը, կարևորը տվյալ պարագայում մի փաստ է, որ մի կողմ թողնենք հայերիս կողմից այդքան սիրված քննադատությունները, լինենք նրա հետ, և ոգևորենք, որպեսզի հնարավորինս լավ կատարում ներկայացնենք Ադրբեջանում...










