YouTube-ը միջազգային կինոփառատոն է անցկացնելու

18:04 • 19.01.12

YouTube կայքը հայտարարել նոր միջազգային` Your Film Festival կինոփառատոնի անցկացման մասին:
Փառատոնին կարող են մասնակցել ոչ միայն կարճամետրաժ ֆիլմեր, այլև սերիալներ ու հաղորդաշարեր, փառատոնը կանցկացվի համատեղ Scott Free Productions ընկերության հետ, տեղեկացնում է Associated Press-ը:

Մասնակցելու համար անհրաժեշտ է փետրվարի 2-ից մարտի 31-ը հայտ ներկայացնել: Նախապես կընտրվեն 10 ֆիլմեր, որոնք այս տարվա սեպտեմբերին կմասնակցեն Վենետիկի Միջազգային կինոփառատոնին:

Հաղթող ֆիլմը կստանա 500հազ ԱՄՆ դոլար մրցանակ: