2012-ի խաղերի խորհրդանիշներից մեկը Փոլ Մաքարթնին կլինի

20:33 • 20.01.12

2012-ի խաղերի կազմակերպիչները ցանկանում են Փոլ Մաքարթնին դարձնել Լոնդոնի Օլիմպիադայի խորհրդանիշներից մեկը:

ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ` Մաքարթնին ասել է, որ համաշխարհային այդ տոնի իր մասնակցության հեռանկարները այժմ քննարկվում են Լոնդոնի Օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչների հետ:

«Առայժմ տեղյակ չեմ թե ինչ դեր է ինձ վերապահված, սակայն վստահ եմ, որ Օլիմպիադայի համար ինչ որ բան կարող եմ անել», - նշել է հայտնի նախկին «բիթլը»:

Սըր Փոլի առաքելություններից մեկի մասին բրիտանական ԶԼՄ-ները ավելի վաղ տեղեկացրել էին: Ռինգո Սթարի հետ Մաքարթնին հունիսի 27-ին Օլիմպիական խաղերը կբացի լիվերպուլյան քառյակի հայտնի հիթերով: