Տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը
Հունվարի 26-ին` ժամը 19-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորն է Սերգեյ Սմբատյանը, mենակատար` Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի մենակատար, հայտնի ջութակահար Ռոման Սիմովիչ):
2005թ. Ռոդոլֆո Լիպիցերի անվան ջութակահարների միջազգային մրցույթին Ռոման Սիմովիչը արժանացել է առաջին մրցանակին: Որպես լավագույն կատարում` նրան նաև լրացուցիչ շնորհվել է տասներկու հատուկ մրցանակ:
Համերգի շրջանակներում տեղի է ունենալու Հայաստանի Պետական Երիտասարդական Նվագախմբի անդրանիկ` “Music is the answer” (Բոլոր հարցերի պատասխանը երաժշտությունն է) ձայնասկավառակի շնորհանդեսը, որը թողարկվել է “SONY-DADC” ձայնագրման ստուդիայի կողմից:
Ծրագրում`
Կարեն Անանյան` Լեգենդ լարային նվագախմբի համար
Էրիկ Վոլֆգանգ Կորնգոլդ` Ջութակի կոնցերտ (մենակատար` Ռոման Սիմովիչ (ջութակ, hայաստանյան պրեմիերա))
Էռնեստ Շոսոն`Սիմֆոնիա (hայաստանյան պրեմիերա, dիրիժոր Սերգեյ Սմբատյան)










