Հնդկական մթնոլորտ «Նարեկացի» արվեստի միությունում
Որքան մոտենում ես Հնդկաստանի մշակույթին ու քաղաքակրթությանը, այնքան այն կլանում է քեզ, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Պարույր Աբրահամյանը, ով մեկն է այն 11 երիտասարդներից ում լուսանկարներն այսօր ցուցադրվում էին «Նարեկացի» արվեստի միությունում կազմակերպված ցուցահանդեսին:
«Հնդկաստանը հայերի աչքերով» խորագրով ցուցահանդեսին ներկայացված էր Հնդկաստանում սովորելու կամ զբոսաշրջության մեկնած 11 հայ երիտասարդների շուրջ 50 լուսանկար:
«Հնդիկները շատ տպավորիչ ազգ են և նկարներից շատերում հենց ներկայացված է մարդը` տարբեր իրավիճակներում: Հնդկաստանը յուրահատուկ երկիր է իր ճարտապետությամբ, հնագույն շենքերով ու շինություններով»,- ասում է նա:
«Բավականին զարգացած ազգ են, ժողովուրդը շատ հանգիստ ու խաղաղ է ու հենց դա արտացոլված է բոլոր նկարներում»,- բացատրում է Պարույր Աբրահամյանը:
Լուսանկարները դիտելու համար «Նարեկացի» արվեստի միություն էր եկել նաև Հայաստանում Հնդկաստանի լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոտրանը, ով իր խոսքում կարևորեց նման միջոցառումները և շնորհակալություն հայտնեց հեղինակներին:
«Նարեկացի» արվեստի միության տնօրեն Նարեկ Հարթունյանը դեսպանին որպես հիշատակ խորհրդանշական նուռ:
Ցուցահանդեսը համեմվեց նաև հնդկական պարերով`հնդիկ երիտասարդների կատարմամբ:










